Միկրորինգ || Գործընկերներ
Հետադարձ կապ
Գնացուցակ

Մուտք

Գրանցվել

*

*

Change your password?

Բարև  

  • Փոխել Գախտնաբառը
  • Հեռացնել էջը
Edit Yor Information

*

*

*

*

*

*


*

Nikc name

Full name

E-Mail

Address



Դուք ցանկանում եք դուրս գալ Ձեր էջից ???

Այո

Ոչ

HP

HP-ն խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունն է, որը գործում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: HP-ն բացահայտում է, թե տեխնոլոգիան և ծառայություններն ինչպես կարող են օգնել մարդկանց և ընկերություններին հաղթահարել իրենց խնդիրները և ընդունել մարտահրավերները, գիտակցել իրենց հնարավորությունները, իրագործել ձգտումները և երազանքները:
Ոչ մի ուրիշ ընկերություն չի առաջարկում ապրանքների այնքան ամբողջական պորտֆոլիո, որքան HP-ն: Ապրանքաշարն իր մեջ ներառում է անհատական համակարգիչներ, սերվերներ, կուտակիչներ, տպիչներ, ցանցային սարքավորումներ, ծրագային ապահովում և այլն:


ESRI CIS

ESRI ընկերությունը հիմնադրվել է 1969 թ.: Նույնիսկ այդ ժամանակ հիմնադիրները գիտակցում էին, որ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) տեխնոլոգիան կարող է հեղաշրջում մտցնել հասարակության մեջ: Այսօր GIS-ի նկատմամբ նրանց վստահությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ աշխարհագրական հարցերը միացնում են մեր մշակույթները և հասարակությունները, ինչպես նաև ազդում մեր ապրելակերպի վրա: GIS-ը ընդլայնում է մեր աշխարհագրական պատկերացումները և այդպիսով ապահովում ավելի արդյունավետ հաղորդակցություն և համագործակցություն:


<p>data</p>

DATA+

DATA+ ընկերությունը հիմնադրվել է 1992 թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխարհագրության մոսկովյան ինստիտուտի և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Բնապահպանական համակարգերի հետազոտության ինստիտուտի (ESRI) կողմից:
DATA+ արդեն ավելի քան քսան տարի աշխատում է GIS-ի և նրա ամբողջ բազմազանության համար անհրաժեշտ ծրագրային ապահովումների դիստրիբուցիայի բնագավառում: Ընկերության գլխավոր խնդիրը և նպատակը Ռուսաստանում և ԱՊԸ այլ երկրներում ESRI-ի նորագույն աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումն է: Ընկերության համար առանցքային է ոչ թե պարզապես ծրագային փաթեթների վաճառքը, այլ աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS) հաճախորդների տեղեկատվական մեդիայի անբաժան մասը դարձնելը:


TRENDNET

TRENDnet-ը  փոքր և միջին բիզնեսի և տնային օգտագործողների համար  ցանցային լուծումներ առաջարկող համաշխարհային մատակարար է, որն արժանացել է մի շարք մրցանակների: Ստեղծելով ցանցային լուծումներ 1990 թվականից` TRENDnet-ը  հնարավորություն է ընձեռում օգտատերերին կիսել լայնաշերտ մուտքը, մուլտիմեդիա կոնտենտը և ցանցային սարքավորումները ցանկացած վայրում իրական կապ հաստատելու համար: TRENDnet-ի տեսականին իր մեջ ներառում է անլար, օպտիկական, սվիչ, գիգաբիթ VoIP, ստեղնաշար/վիդեո/մկնիկ (KVM), ինտերնետ տեսախցիկ, պրինտ սերվեր,  բլյութութ,  կուտակիչ սերվեր,  Power over Ethernet (PoE) և մուլտիմեդիայի աքսեսուարներ:


SUPERMICRO

SUPERMICRO


SOVIO

Sovio ՍՊԸ-ն IPC2U Գրուպի (www.ipc2u.com) թայվանյան ընկերությունն է, որը մասնագիտացած է արդյունաբերական համակարգիչների,  ներդրված համակարգերի, հաղորդակցման և հարակից սարքավորումների արտադրության բնագավառում: Ընկերությունը գրասեյակներ ունի Ռուսաստանում, Գերմանիյաում, Կիպրոսում, դիստրիբյուտորներ` Արևելյան և Արևմտյան Երվրոպայում և ԱՊՀ երկրներում և հազարավոր հաճախորդներ` ամբողջ աշխարհում:


JUNIPER

Juniper Networks-ը հիմնադրվել է 1996թ-ի փետրվարի 6-ին Կալիֆորնիայում: Ի տարբերություն շատ նորաբաց կազմակերպությունների, Juniper Networks-ն իր գործունեությունը սկսեց ոչ թե դյուրին, այլ բարդ խնդիրների լուծումներից: Ցանցային տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում այն ստեղծել եւ մշակել է արդյունաբերական բազմաթիվ լուծումներ: Juniper Networks-ն իր առաքելությունն է համարում ունիկալ նախագծի, եզակի օպերացիոն համակարգի եւ բացառիկ ծրագրերի վրա հիմնված նոր IP լուծումների մշակումը: Այն ապահովում է ցանցային սարքավորումների անվտանգությունը, որն էլ սովորաբար պահանջում են հաճախորդները:


PLUSTEK

Plustek Technology Inc-ը պատկերային լուծումներ առաջարկող՝ աշխարհի առաջատար մատակարարներից է: Այն արտադրում եւ աշխարհի տարբեր գնորդներին է մատակարարում բարձրորակ փաստաթղթերի, շարժական եւ գրքի սկաներներ: Սկսելով իր գործունեությունը 1986թ-ին՝ Plustek-ը դարձավ օրիգինալ սարքավորումներ արտադրող (OEM), որն ստեղծում է մի շարք նորարարական ապրանքներ. սկաներներ, IP-խցիկներ, սերվերներ եւ տեսագրությանն առնչվող սարքավորումներ: Նորարարական դիզայնի եւ օգտագործման հարմարավետության ու արտադրանքի որակի հանդեպ խիստ ուշադրության շնորհիվ՝ Plustek-ը վերածվեց պատկերային լուծումներ առաջարկող՝ աշխարհի ամենամեծ պրովայդերներից մեկը:


INTEL

Intel-ը միկրոպրոցեսորներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունն է և x86 շարքի միկրոպրոցեսորների գյուտարարը: Intel-ի արտադրանքները (բաղադրիչները) կարևոր տեղ են զբաղեցնում մուլտիմեդիայի, համակարգիչների, բջջային հեռախոսների և կապի այլ սարքավորումների մեջ: Intel-ի հզոր բազմամիջուկային (multi-core) պրոցեսորները և մշակած ծրագրերն օգնում են բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:


DELL

Dell-ը հիմնադրվել է 1984 թ-ին: Ավելի քան 26 տարի շարունակ Dell-ն ամբողջ աշխարհին ապահովում է այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք օգնում են մարդկանց իրականացնել իրենց երազանքները: Հաճախորդները վստահում են Dell-ի մատուցած տեխնոլոգիական լուծումներին, որոնց շնորհիվ իրենք կարողանում են ամենուրեք աշխատել ավելի արդյունավետ. թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, թե՛ դպրոցում:

   
   


AVAYA

2000 թ-ի հոկտեմբերի 2-ին Avaya Inc.-ն վերածվեց անկախ ընկերության և իր առևտրային գործունեությունը սկսեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում: Այդ ժամանակից ի վեր Avaya-ն հանդիսանում է նորարարության առաջատարներից մեկը: Avaya-ն բիզնես կոմունիկացիոն համակարգերի համաշխարհային պրովայդեր է: Ընկերությունն առաջարկում է լուծումներ՝ կոնտակտային կենտրոնների և տվյալների համար, ինչպես նաև մատուցում է համապատասխան ծառայություններ թե անմիջականորեն, եւ թե իր գործընկերների միջոցով: Բազմաթիվ ընկերություներ օգտվում են Avaya-ի կոմունիկացիոն համակարգերից, որոնց շնորհիվ բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը, հաճախորդների սպասարկման որակը եւ մրցունակությունը:


KASPERSKY

Կասպերսկու լաբորատորիան (Kaspersky Lab) վիրուսային սպառնալիքների տարածումը կանխելու և առցանց (օնլայն) անվտանգությունն ապահովելու նպատակով միշտ ներդրել է իր ռեսուրսներն ու գիտելիքները: Իր հաջողությունների շնորհիվ այժմ Կասպերսկու լաբորատորիան հանդիսանում է աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին: Kaspersky-ն աշխարհի բոլոր երկրների սպառողներին և արդյունաբերություններին առաջարկում է իր արտադրանքներն ու տեխնոլոգիաները: Այսօր աշխարհում ավելի քան 300 միլիոն օգտատերեր օգտվում են Կասպերսկու լաբորատորիայի տեխնոլոգիաներից: Իսկ ամեն շաբաթ 150 000 նոր օգտատերեր են ավելանում: Այսօր Կասպերսկու լաբորատորիան աշխարհի չորս լավագույն առաջատար ՏՏ ծրագրային անվտանգություն առաջարկող ընկերությունների շարքում կայուն դիրք է զբաղեցնում:


MICROSOFT

Microsoft-ը (Nasdaq՝ "MSFT") հիմնադրվել է 1975 թ-ին: Այն ծրագրային ապահովում, ծրագրային լուծումներ և ծառայություններ առաջարկող համաշխարհային առաջատար է, որն օգնում է մարդկանց և ձեռնարկատերերին իրականացնել իրենց պոտենցիալ բոլոր հնարավորությունները: Microsoft-ն առավելապես հայտնի է իր Microsoft Windows օպերացիոն համակարգով եւ Microsoft Office ծրագրային փաթեթով: 1980 թ-ից Microsoft-ը սկսեց համագործակցել IBM-ի հետ, որը Microsoft-ին թույլ տվեց իր ծրագրային փաթեթները վաճառել IBM-ի արտադրության համակարգիչների հետ:


ZEBRA

Zebra Technologies Corporation-ը (NASDAQ՝ ZBRA) հիմնադրվել է 1969 թ-ին: Այն առաջարկում է ինովացիոն տեխնոլոգիաների լուծումների լայն տեսականի: Zebra-ն արտադրում է տպիչներ` շտրիխ-կոդերի, կտրոնների և պլաստիկ քարտերի համար, ինչպես նաեւ RFID տպիչներ/ կոդավորման սարքեր: Zebra-ի տեխնոլոգիաներն ընդլայնում են կազմակերպություններում իրականացվող գործարքների հնարավորությունները՝ առաջարկելով ավելի ու ավելի հզոր գործնական մտքեր: Zebra-ն նախագծում, արտադրում և վաճառում է տպիչ սարքավորումներ, որոնք անմիջապես կարող են տպել տարբեր տեսակի ինֆորմացիա:


<p>APC</p>

APC

Այսօրվա "միշտ պատրաստ, միշտ հասանելի" աշխարհում, որտեղ աշխատանքը կանգ չի առնում և անգործությունը չափվում է դոլարով, American Power Conversion (APC) ընկերությունը  պաշտպանություն է առաջարկում անգործության, տվյալների կորստի և սարքավորումների խափանման հիմնական պատճառների` էներգետիկ և ջերմաստիճանային խնդիրների դեմ: Որպես ցանցային-կրիտիկական ֆիզիկական ենթակառուցվածքային (NCPI) լուծումների բնագավառի համաշխարհային առաջատար` APC-ն իր արտադրության մեջ սահմանել է որակի, նորարության և սպասարկման  ստանդարտներ: Նրա համապարփակ լուծումները, որոնք նախատեսված են ինչպես տնային, այնպես էլ կորպորատիվ միջավայրերի համար, բարելավում են  զգայուն էլեկտրոնիկայի, ցանցի, կապի և բոլոր չափերի արդյունաբերական սարքավրումների կառավարելիությունը, հասանելիությունը և արտադրողականությունը:


<p>CISCO</p>

CISCO

Հիմնադրված լինելով 1984 թվականին Սթենֆորդ համալսարանի մի խումբ համակարգչային մասնագետների կողմից` Cisco-ն ցանցային ինտերնետ-տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է: Cisco-ի լուծումներն ապահովում են թե հանրային, և թե մասնավոր ցանցերի աշխատանքի արդյունավետությունը, անվտագությունը և ճկունությունը: Ի լրումն դրան`Cisco-ի լուծումները դրված են բազմաթիվ կորպորացիաների, պետական հիմնարկների, հաղորդակցական ընկերությունների համալիր ցանցերի հիմքում, իսկ այժմ այդ լուծումներն արդեն տեղ են գտել միջին չափի առևտրային կազմակերպություններում:
Cisco տեխնոլոգիաները ներառում են ընդլայնված երթուղավորում և փոխանջատում, ձայնային և վիդեո IP, օպտիկական ցանցեր, անլար, կուտակային ցանցեր և այլն: