Հետադարձ կապ
Գնացուցակ

Մուտք

Գրանցվել

*

*

Change your password?

Բարև  

  • Փոխել Գախտնաբառը
  • Հեռացնել էջը
Edit Yor Information

*

*

*

*

*

*


*

Nikc name

Full name

E-Mail

Address



Դուք ցանկանում եք դուրս գալ Ձեր էջից ???

Այո

Ոչ

ՏՏ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Microring-ն իր հաճախորդներին մատուցում է բարձրակարգ խորհրդատվական ծառայություններ՝ մատչելի գներով: Մեր խորհրդատուներն ունեն համապատասխան գիտելիքներ, որպեսզի լավագույն կերպով Ձեզ տրամադրեն անհրաժեշտ ծառայությունները:

ՏՏ խորհրդատուին կարող եք  դիմել.

  • Երբ անհրաժեշտ է իմանալ որակավորված մասնագետի կարծիքը
  • Երբ Ձեր ՏՏ աշխատակազմը չի կարողանում լուծել որեւէ  խնդիր

  


ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Ցանցային սարքավորումները սովորաբար խոցելի են, և առանց ամուր պաշտպանության կարող են ենթարկվել հակերների հարձակումներին:
Microring-ի մասնագետները կորոշեն, թե որ ցանցային սարքն ավելի համատեղելի կարող է լինել տվյալ համակարգչի հետ:Նրանք կարող են նաև վերանայել ձեր համակարգիչների ցանցը և ստեղծել մի քանի մակարդակների անվտանգության համակարգեր: Մեր սերտիֆիկացված մասնագետները մեծ փորձ ունեն անվտանգության և լուծումների ոլորտում:

   
   

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Շատ օգտատերեր իրենց տան համակարգիչը վերանորոգման տանելու համար ժամանակ չեն գտնում: Microring-ի մասնագետները կայցելեն Ձեր տուն և անմիջապես կլուծեն Ձեր համակարգչին առնչվող բոլոր խնդիրները՝ ազատելով Ձեզ ավելորդ դժվարություններից՝ կապված համակարգչի տեղափոխման և կարգավորումների հետ: Վերանորոգման ծառայությունները ներառում են.

    
   
  • Տվյալների պահեստային կրկնօրինակում և տվյալների վերականգնում
  • Համակարգչային վիրուսների վերացում
  • Ծրագրերի և սարքերի ապահովում ու վերազինում

 

   
   

ՍԵՐՎԵՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Microring-ը Ձեզ կօգնի տեղադրել և կարգավորել ցանցային սերվերներ, ինչպես նաև կատարել լոկալ ցանցի նախագծում: Տարբեր տեսակի սերվերների տեղադրում, որոնց միջոցով կկարգավորվեն ցանցում օգտագործողների իրավունքները,կկատարվի տվյալների ռեզերվային պատճենում և այլն: Ցանցային սերվերներն ունեն բազմաթիվ առավելություններ.

   
   
  • Ֆայլերի փոխանակում և ընդհանուր տպելու հնարավորություն(print sharing)
  • Ավտոմատ պահեստային կրկնօրինակման(Backup)հնարավորություն
  • Հեռակա հասանելիության հնարավորություն
  • Սերվերի պարզեցված կառավարում
  • Վիրուսների կենտրոնացված վերահսկում
  • Տվյալների բազայի պահեստային կրկնօրինակում

 

   
   

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Մենք գիտենք, որ ինֆորմացիան ավելի թանկ է, քան ինքը՝ համակարգիչը:Եթե ՁԵր համակարգչի աշխատանքը խափանվել է, ապա Microring-ը Ձեզ կօգնի վերականգնել և պահպանել համակարգչի ինֆորմացիան:
Երբ խոսքը վերաբերվում է համակարգչի արժեքավոր ինֆորմացիայի պաշտպանությանը,մեզանից շատերը գիտեն, որ պետք է պարբերաբար կատարել տվյալների պահեստային կրկնօրինակում, քանի որ համակարգի խափանումը կարող է դժվարությունների հանգեցնել: Ձեր տվյալներն ու ինֆորմացիան պաշտպանելու և ամբողջապես վերականգնելու համար դիմեք Microring-ի մասնագետներին:

   
   

ՀԱԿԱՎԻՐՈՒՍ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ինտերնետում յուրաքանչյուր րոպե շրջանառվում են հազարավոր համակարգչային վիրուսներ:Միլիոնավոր օգտատերեր կարող են ենթարկվել հաքերային ծրագրերի հարձակումներին:Microring-ը տրամադրում է ինտերնետային անվտանգության ծրագրային լուծումներ և հակավիրուսներ

   
   

ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Երբ Դուք գրասենյակային համակարգիչները տեղափողում եք նոր վայր, առաջնային խնդիրը համակարգիչների պատշաճ կերպով աշխատելն է:Սարքավորումների տեղակայման և կարգավորման գործընթացը զբաղեցնում է երկար ժամանակ: Մեր մասնագետները կօգնեն տեղադրել, միացնել և կարգավորել Ձեր համակարգչային սարքավորումները արագ և որակով:

   
   

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Microring-ն առաջարկում է ինտերնետ կապի միացման համար անհրաժեշտ սարքավորումներ՝ Router, Switch, Access Point:Microring-ը Ձեզ կօգնի գրասենյակի լոկալ ինտերնետային ցանցի նախագծման և կարգավորման հարցում: